Առանց դիմահարդարման լուսանկարների շարժումը, որն այս շաբաթվա սկզբից քաղցկեղի մասին տեղեկացվածության բարձրացման համար տարածվել էր սոցցանցերում, բուռն քննարկումներ է  առաջացրել Մեծ Բրիտանիայում, այդ թվում՝ քննադատություններ:  Ոմանք համարել են, որ դա նարցիսիզմ է: Ամեն դեպքում, այս շարժումն ավելի արդյունավետ է եղել, քան բոլոր նախորդները, քանի որ կարողացել է ընդամենը 24 ժամում 1 մլն ֆունտ ստեռլինգ նվիրատվություն հավաքել:

Cancer Research UK կազմակերպությունը նվիրատվությունների մասին ավելի քան 800000 հաղորդագրություն է ստացել այն բանից հետո, երբ ընդամենը երեկ Facebook-ի եւ Twitter-ի իր էջերում տեղադրել է նվիրատվությունների հաշվեհամարը, գրում է Independent.co.uk-ն:

Այս շաբաթվա սկզբից սոցիալական լրատվամիջոցների վեբ-կայքերի նորությունների ամբողջ դաշտը Մեծ Բրիտանիայում քաղցկեղի հետազոտությունների վերաբերյալ իրազեկումը մեծացնելու նպատակով ծածկված էր առանց դիմահարդարման կանանց լուսանկարներով: Լուսանկարներն ուղեկցվում են #nomakeupselfie (ոչ կոսմետիկայով լուսանկարներին) եւ #cancerawareness (տեղեկացվածություն քաղցկեղի մասին) հեշթեգերով, ինչպես նաեւ ընկերներին հրավերներով՝ հետեւել իրենց օրինակին եւ շարունակել լուսանկարների շղթան:

Լուսանկարներից որոշները նվիրվում են քաղցկեղից մահացած սիրելիներին, իսկ որոշ լուսանկարերում պատկերված են հիվանդությունից բուժվածներ, որոնք հիմա բարեգործական ակցիայի են մասնակցում:

Cancer Research UK-ի հաղորդակցության հարցերով տնօրեն Քերոլան Դեյվիջը հայտարարության մեջ ասել է. «#nomakeupselfie արշավը մենք ինքներս չենք կազմակերպել, բայց պարզապես հրաշալի է, որ այսքան շատ մարդ է ներգրավված քաղցկեղի մասին տեղեկացվածությանը նվիրված ակցիային: Եթե քաղցկեղի դեմ պայքարի մեր ընդհանուր գործին օգնել ցանկացողներ կան, այցելեք cruk.org-ում մեր ինտերնետ-էջ»: