Անցյալ տարի 8-ամյա Դանիել Շոհնեսին ուղեղի եւ ողնաշարի քաղցկեղի հետեւանքով կորցրել էր ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունը: Տեղաշարժվելու համար նա սայլակ է օգտագործում, որը Magic Wheelchair շարժման կամավորները որոշել են այնպես վերասարքավորել, որ Դանիելն ունենա Հելոուինի ամենալավ հանդերձանքը:
Ակտիվիստները փող են հավաքել, վարպետները սայլակը պատրաստելու համար աշխատել են 200 ժամ, եւ արդյունքում տղան սովորական փոխադրամիջոցի փոխարեն TIE Advanced x1 աստղային կործանիչ է ստացել՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին «Աստղային պատերազմներ: Տեսարան 4-րդ: Նոր հույս» ֆիլմից Դարթ Վեյդերինն է: Կերպարն ավարտուն դարձնելու համար երեխային հագցրել են սիթհերի լորդի դիմակ եւ տվել են կարմիր լույսով թուր: Շրջապատի մյուս մարդիկ նույնպես հայտնի պատմության հերոսների հանդերձներով էին՝ արքայադուստր Լեա, գրոհային եւ այլն:
Դանիելը երջանկությունից լաց է եղել, բայց հիացած էր: Magic Wheelchair-ի համահիմնադիր Ռայան Վեյմերն ասել է, որ ինքն ու իր գործընկերները այսպիսի ակցիաները «մեկօրյա բուժում» են անվանում:





