Թեխասի տեխնոլոգիական համալսարանի (TexasTechUniversity) հետազոտողները սեփսիսի հայտնաբերման նոր միջոց են առաջարկել. նոր թեստի միջոցով վտանգավոր վիճակը կարելի է շատ արագ հայտնաբերել եւ բուժումը ժամանակին սկսել:

Հայտնի է, որ ներկայում սեփսիսի արագ հայտնաբերման միջոցներ չկան, դա նշանակում է, որ մինչ անհրաժեշտ անալիզներ են անում, թանկարժեք ժամանակն անցնում է, իսկ հիվանդի վիճակը՝ վատանում: Արդյունավետ բուժման ոչ ժամանակին նշանակումը կարող է բառացիորեն 2 օրում հիվանդին մահվան հասցնել:

Դիմիտրի Պապասը պարզաբանել է, որ նոր թեստը ոչ թե ախտածին բակտերիաները հայտնաբերելու համար է, այլ օգնում է գնահատել օրգանիզմում զարգացող իմունային պատասխանը վտանգավոր միկրոօրգանիզմների գործողությանը: Գիտնականները ոչ մեծ չիպ են ստեղծել, որը թույլ է տալիս ընդամենը 4 ժամում ճշգրիտ ախտորոշում կատարել:

Անալիզի համար ընդամենը մեկ կաթիլ արյուն է հարկավոր: Անալիզը կատարելիս գնահատվում է օրգանիզմում իմունային պատասխանի զարգացման ընթացքում լեյկոցիտների ակտիվացման մակարդակը: Բժիշկները կարող են թեստը մի քանի անգամ անցկացնել՝ հիվանդի վիճակի դինամիկային եւ իրականացվող բուժման արդյունավետությանը հետեւելու համար:

Գիտնականներն առայժմ իրենց հայտնագործությունը թեստավորել են միայն ցողունային բջիջների աճեցման վրա: Հաջորդ փուլը մարդու արյան մեջ դրա աշխատունակության ստուգումն է:

Սեփսիսով ախտահարվում են բոլոր տարիքի մարդիկ, սակայն այն առավել վտանգավոր է համարվում տարեց մարդկանց պարագայում՝ 75 տարեկաննա նց մարդկանց համար սեփսիսի դեպքերի 85 տոկոսը մահացու է: Սեփսիսը ոչ միայն մարդկանց մահվան է հասցնում, այն նաեւ վերջույթների անդամահատման հիմնական պատճառներից է: