Ռուսաստանում թմրանյութեր է օգտագործում ավելի քան 3 մլն մարդ: Նոյեմբերի 3-ին Պետդումային նիստում այս մասին հայտնել է ՌԴ ՆԳ փոխնախարար Իգոր Զուբովը:
Առողջապահության մարմիններում հաշվառված է 650 հազար մարդ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ փորձագիտական պաշտոնական տվյալներով, նրանց թիվը 3-ից 4.5 մլն է:
Զուբովի խոսքով՝ թմրանյութերի հետ կապված հանցագործություններ կատարելու համար Ռուսաստանում ամեն տարի շուրջ 82 հազար մարդ է ձերբակալվում, այդ թվում՝ 3 հազար արտասահմանցի:






