Հաջորդ տարի մինչեւ 5 տարեկան երեք միլիոն երեխաներ կմահանան ինֆեկցիոն հիվանդություններից: Այս մասին ասված է Հիգիենայի հարցերի համաշխարհային խորհրդի զեկույցում: Դրանում նաեւ միջոցներ են առաջարկվում՝ մահացության ցուցանիշը նվազեցնելու համար:
Փորձագետները հանգել են եզրակացության, որ տարեկան մեկ միլիոն երեխա մահանում է թոքաբորբից, 700 հազարն էլ՝ լուծից: Միաժամանակ, աշխարհում ընտանիքների կեսից ավելին չի հետեւում հիգիենայի կանոններին, որոնց համաձայն՝ գրիպի եւ մրսածության սեզոնին խորհուրդ է տրվում տանն ախտահանում կատարել: Բացի այդ՝ աղիքային ինֆեկցիաների դեպքերի 31%-ը բաժին է հասնում առանձնատներին:
Մասնագետների խոսքով՝ հենց հիգիենայի բացակայությունն է վարակներից երեխաների մահացության բարձր ցուցանիշի պատճառը: Ձեռքերը օճառով լվանալը 50%-ով նվազեցնում է լուծից մահացության դեպքերի թիվը:
Զեկույցի հեղինակները պնդում են, որ տանը մաքրությանը հետեւելը թույլ կտա զգալիորեն նվազեցնել լուծի, գաստրոէնտերիտի, մրսածության եւ գրիպի առաջացման հավանականությունը: Փորձագետները նաեւ առաջարկում են երեխաներին հնարավորինս հազվադեպ հակաբիոտիկներ նշանակել:






