Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրում է, թե ինչ կարեւորություն ունի պետական առողջապահական գործակալությունը:

«Մենք չենք կարո՞ղ առանց առողջապահական գործակալության յոլա գնալ»,- այսօր՝ նոյեմբերի 4-ին, 2017թ. պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հարցրեց Միքայել Մելքումյանն առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին:

Առողջապահության նախարարն ի պատասխան հարցի նշեց, որ դա հնարավոր չէ:

«Առանց Լեւոն Ալթունյանի յոլա կգնաք, առանց առողջապահության նախարարի՝ ոչ, առանց պետական առողջապահական գործակալության յոլա կգնաք, առանց այդ գործառույթների, որոնք կատարում է գործակալությունը, յոլա չեք գնա, դրանք անհրաժեշտ են պետության համար: Հետեւությունները թողնում եմ ձեզ»,- ասաց Լեւոն Ալթունյանը: