ՀՀ առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, նշանակվել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Այս տեղեկությունը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հաստատեցին համալասարանից:
Մուրադյանն ընտրվել է միաձայն:
Նշենք, որ ռեկտոր Միքայել Նարիմանյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա պարտադրված հրաժարական է տվել, որպեսզի Մուրադյանը դառնա ռեկտոր:






