«Աստղիկ» բժշկական կենտրոնը  նոյեմբերի 8–ին ժ.16.00–ին  կազմակերպում է սեմինար գինեկոլոգների եւ ընտանեկան բժիշկների համար՝ Կանանց առողջություն թեմայով: Սեմինարին ներկա է լինելու Հայդելբերգի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը, ով կպատասխանի մասնակիցների հարցերին։

Սեմինարի ընթացքում «Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները կներկայացնեն զեկույցներ կրծքագեղձի եւ գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշման եւ բուժման ժամանակակից մոտեցումների մասին:

Սեմինարին մասնակցելու համար կարելի է գրանցվել հետեւյալ հղումով:

Հարցերի դեպքում զանգահարել՝ 060651099:

Հիշեցնենք, որ Քրիստոֆ Զոնը նոյեմբերի 5-11-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում իրականացնում է կոնսուլտացիաներ եւ վիրահատություններ: