Գիտնականների միջազգային խումբն էլեկտրախթանման եւ ֆիզիկական վարժությունների հատուկ համալիրի միջոցով հաջողության է հասել կաթվածը բուժելիս: Փորձն անցկացվել է կաթվածահարված մակակների վրա, նշված է Nature գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:

Գիտնականները հատուկ չիպ են ստեղծել, որը հաշվարկում է ուղեղի ազդակները եւ փոխանցում վնասվածքի հետեւանքով մարմնի կաթվածահարված հատվածներ: Գիտնականներն իրենց սարքն օգտագործել են ողնաշարի վնասվածքի հետեւանքով կաթվածահարված մակակներին բուժելու համար:

Հետազոտողների ստեղծած չիպը թույլ է տալիս «վերագործարկել» նյարդային շղթան, որը կառավարում է մարմնի շարժումները: Այս մեթոդով կաթվածը հնարավոր է բուժել առանց ցողունային բջիջների կիրառման կամ վիրաբուժական բնույթի միջամտության:

Գիտնականներն իրենց սարքը ցուցադրել են մակակների վրա, որոնց ուղնուղեղը հատուկ վնասել էին: Պարզվել է, որ չիպի կիրառումը հատուկ էկզոկմախքի հետ թույլ է տվել մեկ շաբաթվա ընթացքում շարժունակությունը վերականգնել: