Չնայած զգալի ներդրումներին եւ նորարարություններին, վերջին 10 տարվա ընթացքում հավանության արժանացած քաղցկեղի դեմ նոր դեղամիջոցները կարող են ազդեցություն չունենալ հիվանդների ողջ մնալու վրա: Այս թեմայով անգլիացի փորձագետ Փիթեր Ուայսի հոդվածը հրապարակվել է British Medical Journal-ում:
Մասնագետի խոսքով՝ հիվանդներից շատերը վեցանիշ գումար են ծախսում դեղամիջոցներ գնելու համար, որոնք նրանց կյանքի տեւողությունը ընդամենը մի քանի շաբաթով կամ ամսով են երկարացնում: 2015 թվականին ամբողջ աշխարհում այդպիսի պատրաստուկների վաճառքից ստացված հասույթը կազմել է շուրջ 110 միլիարդ դոլար: Ուայսը կոչ է անում քիմիաթերապիայի միջոցների աջակցության ավելի խիստ կանոններ մշակել, նաեւ միջոցներ ձեռնարկել դրանց արժեքը նվազեցնելու համար:
Փորձագետն ուշադրություն է դարձնում պատրաստուկների փորձարկումների ընթացակարգի թերություններին: Դրանցից մեկը փոխնակ վերջնակետերն են՝ պարզ չափանիշներ, որոնցով կարելի է որոշել դեղամիջոցների արդյունավետությունը:
Դրանց օգտագործումը թույլ է տալիս արագացնել միջոցների աջակցման գործընթացը, սակայն դրանց հիման վրա անհնար է արժանահավատ որոշել, թե դեղամիջոցը որքան է երկարացնում կյանքի տեւողությունը: Ուայսի կարծիքով՝ դա խախտում է բժշկական հետազոտությունների էթիկայի սկզբունքը:






