Այսօր թոքաբորբի դեմ պայքարի միջազգային օրն է (World Pneumonia Day): Այն օրացույցում հայտնվել է Մանկական թոքաբորբի դեմ գլոբալ կոալիցիայի նախաձեռնությամբ:

2009 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին հայտարարեց «Թոքաբորբի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի գործողությունների համապարփակ ծրագրի» մասին: Ծրագրի նպատակն է՝ թոքաբորբի դեմ պայքարն ակտիվացնել երեխաների պաշտպանության, հիվանդության կանխարգելման եւ բուժման համադրված միջոցառումների օգնությամբ:

Ի դեպ, առաջին հերթին հենց երեխաներն են տառապում թոքաբորբով: Այս հիվանդությունն ամբողջ աշխարհում անչափահասների մահացության գլխավոր պատճառներից է: Ամեն տարի այն մինչեւ 5 տարեկան 1.4 մլն երեխայի կյանք է խլում:

Թոքաբորբը տարածված է ամենուր, բայց ամենաշատն այս հիվանդությամբ տառապում են Հարավային Ասիայի եւ Աֆրիկայի երեխաները: