Էլեկտրոնային սիգարետների համար նախատեսված հեղուկը կարող է քաղցկեղ առաջացնել, պարզել են ԱՄՆ Անապատի հետազոտության ինստիտուտի (DRI) գիտնականները։ Հետազոտությունը հրապարակվել է Environmental Science & Technology ամսագրում։

Անդրեյ Խլյուստովն իր գործընկերների հետ միասին չափել է ալդեգիդների խտությունը էլեկտրոնային սիգարետում։ Հետազոտության մեջ ներառվել են երեք տեսակի վեյփեր ՝ դրանց համար նախատեսված հինգ տեսակի հեղուկներով։ Գոլորշիացումը տեղի է ունեցել ավտոմատ սարքի օգնությամբ, որը չորս վայրկյանանոց կլանումներ է արել՝ 30 վայրկյան ընդմիջումով։

«Յուրաքանչյուր կլանվածքի ժամանակ վեյփերը հեղուկից ստանում է անհավանական քանակությամբ ալդեգիդներ, որոնց հիմնական մասը վերամշակվում է բուրավետ նյութերի բաղադրիչների ջերմային քայքայման պատճառով»,- պատմել է Խլյուստովը։ Բոլոր փորձարկումներում ալդեգիդների քանակը գերազանցել է նիշը, որը սահմանել է ԱՄՆ արդյունաբերական հիգիենայի մասնագետների պետական ասոցացիան։

Աշխատության հեղինակները նշել են, որ ալդեգիդների ծավալն ավելանում է հեղուկում բուրավետ նյութերի քանակին համաչափ։ Նրանք հայտնել են, որ շարունակում են իրենց հետազոտությունները եւ ծրագրում են ստուգել մյուս համային հավելումերի ազդեցությունն ալդեգիդների եւ այլ թունավոր միացությունների ձեւավորման վրա։

Վեյփինգն էլեկտրոնային սիգարետի՝ ինհալյացիայի համար սարքերի գործածումն է։ Սկզբում դրանք վաճառվում էին որպես ծխելու սովորույթի դեմ պայքարի միջոց։ Ժամանակի ընթացքում վեյփինգը դարձել է երիտասարդական ենթամշակույթ։