Մաստեկտոմիայի վիրահատությունից հետո ճառագայթային թերապիան օգնում է կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց, որը տարածվել է թեւատակի մի քանի ավշահանգույցներում, ասված է նոր հետազոտության մեջ:

Հետազոտողները 14 կլինիկական փորձի ընթացքում, որոնք արվել են  1964-1982թթ., վերլուծել են  մոտ 3800 կնոջ տվյալները, փոխանցում է News Max Health-ը: Մաստեկտոմիայից եւ թեւատակերի ավշահանգույցների հեռացման վիրահատությունից հետո կանայք բաժանվել են երկու խմբի, որոնցից մեկը ճառագայթում է ստացել, մյուսը՝ ոչ:

Որոշ կանանց դեպքում քաղցկեղը դեռ չի տարածվել ավշահանգույցների մեջ, ոմանց դեպքում այն եղել է 1-3 ավշահանգույցում, իսկ երրորդների դեպքում՝ 4 եւ ավելի ավշահանգույցներում:

Կանանց հետեւել են մոտ 11 տարի: Ճառագայթային թերապիայով բուժումը քազցկեղի կրկնվելու ռիսկը կրճատել է 32%-ով, իսկ այն կանանց դեպքում, որոնց քաղցեղը եղել է 1-3 ավշահանգույցում, քաղցկեղից մահացության ռիսկը նվազել է 20%-ով, գրում են հետազոտողները The Lancet ամսագրում հրապարակված հոդվածում:

4 եւ ավելի ավշահանգույցներում մետաստազ ունեցող կանանց դեպքում քաղցկեղի կրկնվելու ռիսկը 21 %-ով պակաս է եղել, քաղցկեղից մահացության ռիսկը 13%-ով նվազ է եղել այն հիվանդների դեպքում, որոնք ճառագայթային թերապիա են անցել, ասված է հետազոտության մեջ: