«Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական համալիրի գլխավոր բժիշկ է նշանակվել ուռոլոգ Արեն Բաբլումյանը: Նա գլխավոր բժշկի պաշտոնը ստանձնել է այսօր՝ նոյեմբերի 15-ին:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Արեն Բաբլումյանը նշեց, որ նախկինում այս կլինիկայում չի աշխատել, բայց կլինիկայի կոլեկտիվին ծանոթ է եւ բազմիցս տեսել է աշխատելու ընթացքում: Լինելով ուռոլոգիայի ամբիոնի աշխատակից՝ Բաբլումյանը, իր իսկ խոսքով, քանիցս մասնակցել է բուժման գործընթացին, սակայն այս կլինիկայում վարչական աշխատանքով չի զբաղվել:

Բաբլումյանը նշեց, որ կլինիկայի զարգացման հետագա պլանների մասին առայժմ ոչինչ չի կարող ասել. մինչ նման պլաններ կազմելը անհրաժեշտ է, որ ավելի լավ ծանոթանա կլինիկայի կառուցվածքին եւ աշխատանքին:

Նշենք, որ 2006 թվականից Արեն Բաբլումյանը ղեկավարել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ուռոլոգիայի կլինիկան: Իսկ ուռոլոգիայի ամբիոնում է 1995 թվականից:

Հիշեցնենք, որ նախկինում «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկական համալիրի գլխավոր բժիշկն էր Կարեն Սահակյանը: