60 տարեկանից մեծ գրեթե բոլոր տղամարդիկ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար պետք է ստատիններ ընդունեն, ասված է սրտի հիվանդությունների կանխարգելման ամերիկյան նոր առաջնորդող սկզբունքներում: Տվյալ մոտեցման քննադատները կարծիք են հայտնել, որ առաջնորդող սկզբունքները հնարամիտ քայլ են մեծ քանակությամբ այնպիսի դեղամիջոցներ սպառելու համար, ինչպիսիք՝ Zocor-ը եւ Lipitor-ն են, փոխանցում է Newsmax health-ը:
«Քանի որ հիմա շատ քիչ մարդիկ են ստատիններ ընդունում, այս խորհուրդն ավելի շատ օգուտ է բերում, քան վնաս»,- ասում է սրտաբան Դանիել Ռեյդերը Փենսիլվանիայի համալսարանից, ով չի մասնակցել առաջնորդող սկզբունքների կազմմանը:
Խորհուրդների մեջ ասված է, որ գրեթե կես մլն սրտի նոպա եւ կաթված կարող են կանխվել, եթե 10 տարի ստատիններ ընդունել:
«Առաջնորդող սկզբունքներում խորհուրդ է տրվում ստատիններ ընդունել, ոչ թե պարտադրվում է»,- ասում է Յելի համալսարանի սրտաբան Հարլան Քրումհոլցը, որը երկար ժամանակ կողմ է այդ գաղափարին:






