Մրսածություն առաջացնող վիրուսները կարող են սպանել լյարդի քաղցկեղային բջիջները: Լիդսի համալսարանի գիտնականները այս եզրահանգումը ներկայացված է Gut ամսագրում:

Պարզվել է, որ շնչուղիների վրա ազդող ռեովիրուսները խթանում են օրգանիզմի իմունային համակարգը եւ նպաստում չարորակ բջիջների ոչնչացմանը: Բացի այդ, դրանք կարող են սպանել հեպատիտ C-ի վիրուսը, որը լյարդի առաջնային քաղցկեղի առաջացման պատճառներից է՝ հեպատոցելյուլյարային կարցինոմամ:

Հետազոտողներն ուսումնասիրել են ռեովիրուսների ազդեցությունը լյարդի հյուսվածքներում ուռուցքների բջիջների վրա, որոնք վերցրել են վիրահատված հիվանդներից: Վարակված բջիջները խթանել են իմունային համակարգի սպիտակուցի՝ ինտերֆերոնի ձեւավորումը, որը, իր հերթին, ակտիվացնում է խոշոր լիմֆոցիտները: Վերջինները ոչնչացնում են ինչպես չարորակ բջիջները, այնպես էլ հեպատիտ C-ով վարակված բջիջները:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները կնպաստեն մարդկանց մասնակցությամբ կլիմիկական փորձարկումներ կատարելուն: Հոդվածի հեղինակների կարծիքով՝ վիրուսային իմունաթերապիան կօգնի բուժել հեպատոցելյուլյար կարցինոման, որի դեմ մինչեւ պայքարում էին միայն վիրահատական միջամտության օգնությամբ: