Ցավով տեղեկացանք, որ հերթական անգամ բռնության է ենթարկվել շտապ բուժօգնության մեկնած բժիշկը, ով պատրաստվում էր իր մասնագիտական առաքելությունն իրականացնել: Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախրարության հաղորդագրության մեջ։
ՀՀ առողջապահության նախարարությունը խստորեն դատապարտում է բժշկի նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Մենք կոչ ենք անում առավելագույն հարգանքով վերաբերվել այն մարդկանց գործունեությանը, որոնց առաքելությունը միտված է յուրաքանչյուրի կյանքի եւ առողջության պահպանմանը:
Միեւնույն ժամանակ, բժիշկներին հորդորում ենք չենթարկվել տարատեսակ սադրանքների, եւ մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահորեն եւ լիարժեք:
Հույս ենք հայտնում, որ բժշկի նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձինք հանրության կողմից կստանան արժանի վերաբերմունք:
Հիշեցնենք, նոյեմբերի 15–ի գիշերը Երեւանում շտապօգնություն կանչած տանտերը վիճել է բժշկի հետ եւ հարվածել նրա գլխին։






