Տանզանիայից Բարաք Էլիասը չի կարողացել Դար էս-Սալամի հիվանդանոցներից մեկում ազդոսկրի վիրահատության ենթարկվել՝ բարձր հասակի պատճառով: Բժիշկների խոսքով՝ 220 սմ հասակ ունեցող տղամարդը չի տեղավորվում վիրահատական սեղանին:

Տղամարդը պատմել է, որ ընկնելիս վնասել է ոտքը: Բժիշկներն ասում են, որ հասակի պատճառով չեն կարողանում նույնիսկ ռենգտեն անել:

Ներկայում Տանզանիայի խոշորագույն քաղաքի վիրաբույժները փորձում են Էլիասին բուժման համար արտերկիր ուղարկել:

Էլիասի խոսքով՝ Դար էս-Սալամի փողոցներում շատերն են իրեն զարմանքով նայում, չնայած ինքը սեփական հասակի մեջ ոչ մի աննորմալ բան չի տեսնում:

«Ծնողներս ինձ ասացին, որ դա ժառանգական է»,- BBC-ի հետ զրույցում ասել է Բարաք Էլիասը: