2016 թվականի նոյեմբերի 1-ից «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը գործարկեց իր հավատարիմ հաճախորդներին ուղղված «Ալֆա Քարտ» բոնուսային նոր համակարգը, որն ունի ավելի շահավետ պայմաններ եւ ժամանակի ընթացքում փոխարինելու է գործող զեղչային համակարգին։ Նոր բոնուսային համակարգը մշտական հաճախորդներին հնարավորություն է տալիս գնումներ կատարելիս կուտակել միավորներ եւ ծախսել դրանք ցանկացած ժամանակ: Միավորները կուտակվում են՝ կախված գնումների գումարից, շաբաթվա օրից, միեւնույն անվանումով ապրանքի գնումների հաճախականությունից, ինչպես նաեւ դեղատների ցանցի առաջարկած հատուկ ցուցակում ընդգրկված ապրանքանիշերի տեսականին գնելիս:
Ինչպես NEWS.am Medicine-ին տեղեկացրին «Ալֆա Ֆարմ» ընկերությունում, բոնուսային մեկ միավորը համարժեք է 1 դրամին: Գնումների ընդհանուր գումարի հաշվարկով քարտապանը ըստ հիմնական պայմանի ստանում է 2-ից մինչեւ 5 միավոր բոնուս՝ ամեն մի վճարած 100 դրամի դիմաց:
Սակայն քարտապանը կարող է կուտակել նաեւ հավելյալ միավորներ հետեւյալ դեպքերում.
- Եթե գնորդը հիշատակի իր կողմից հաճախ գնվող երկու ապրանքատեսակի կամ դեղի անուն: Դրա համար նա կստանա մինչեւ 4 լրացուցիչ միավոր 3 ամսվա ընթացքում, որից հետո նա կարող է փոխել ապրանքատեսակները:
- Հետեւյալ ապրանքանիշերի ապրանքները գնելիս՝ «Bambo», «Mustela», «Bebble», «Maternea», «Derma», «Canpol», «Abena», «Lavena», «Abri», հաճախորդը կարող է ստանալ 8 միավոր:
- Հաճախորդը կստանա մեկ լրացուցիչ միավոր, եթե գնումներ կատարի կիրակի օրը:
- Գնորդը կարող է ստանալ եւս 6 միավոր սահմանված ապրանքացանկից ցանկացած անվանումով ապրանքի մեկ ամբողջական տուփ ձեռք բերելու դեպքում:
Բոնուսային նոր քարտ ստանալու համար գնորդը պետք է «Ալֆա Ֆարմ» ցանցում կատարի առնվազն 5000 դրամի միանվագ առեւտուր եւ լրացնի ծրագրի մասնակցի հարցաթերթիկը, ինչպես նաեւ հին քարտապանները կարող են իրենց քարտով անցում կատարել նոր համակարգին։






