Խումհարից տանջված մարդիկ, հնարավոր է, արդեն փորձել են իբր խումհարն անցկացնող տարբեր միջոցներ: Այդ փոշիները, դեղահաբերն ու հրաշք դեղերն առանց առավոտյան ափսոսանքի բուռն գիշեր են խոստանում:

Բայց դրանք ազդո՞ւմ են: Fox News-ն ալկոհոլի նյութափոխանակության փորձագետ Ջեյմս Շաեֆերի եւ դիետոլոգ Ջեյմի Մասսի հետ ստուգել է այդ միջոցներից առավել տարածվածները.

Never Hungover

Պիտակի վրայի գրությունը՝ ընդունել խմելուց մեկ ժամ առաջ կամ խմելու ընթացքում խումհարին նպաստող տոքսինները չեզոքացնելու համար։

Ամփոփում՝ բաղադրիչները հաշվի առնելով՝ հնարավոր է: Թիամինը, օրինակ, վիտամին B-ի տարատեսակ է, որը կարող է վերացնել բուռն գիշերվա հետքերը, ինչպիսիք են՝ հոգնածությունը, թուլությունը եւ կենտրոնացվածության պակասը: Մեկ այլ բաղադրիչ՝ ծովային տատասկափուշը նպաստում է լյարդի վիճակի լավացմանը, ասում է Մասսը: Համենայն դեպս, չարժե այս ըմպելիքն ընդունել, եթե Դուք աղիքային խանգարում կամ որովայնային ցավ ունեք:

SOS Rehydrate

Պիտակի վրայի գրությունը՝ մեկ փաթեթի պարունակությունը լուծել ջրում եւ խմել գիշերը եւ առավոտյան նորից՝ օրգանիզմը ջրազրկումից պաշտպանելու եւ խմելու հետեւանքով կորցրած էլեկտրոլիտները վերականգնելու համար:

Ամփոփում՝ընկերության կայքում ասված է, որ միջոցը նախատեսված է սպորտսմեններին ջրազրկումից եւ ջրազրկման հետեւանքով գլխացավից պաշտպանելու համար, բայց կարող է օգնել նաեւ խումհարի ախտանիշերը հաղթահարել: Եվ եթե այն օգնում է պրոֆեսիոնալ սերֆերներին, բասկետբոլիստներին ու եռամարտիկներին, հնարավոր է՝օգնի նաեւ միջին ծանրության խումհարի դեպքում, ասում է Մասսը: Եվ չնայած ըմպելիքն ածխաջրեր կամ շաքար չի պարունակում՝ ամեն դեպքում, կարող է մի քիչ բարձրացնել շաքարի մակարդակն արյան մեջ:

Bytox՝ խումհարի դեմ պլաստիր

Պիտակի վրայի գրությունը՝ խմել սկսելուց 45 րոպե առաջ պլաստիրը կպցրեք մարմնի անմազ հատվածի վրա եւ կպցրած պահեք խմելուց 8 ժամ հետո, պլաստիրը կլրացնի կորցրած բոլոր վիտամիններն ու թթուները:

Ամփոփում՝ պլաստիրների սիրահարների համար սա վատ տարբերակ չէ:

Prefunc

Պիտակի վրայի գրությունը՝ վերականգնում է լյարդը եւ օրգանիզմից հանում է տոքսինները:

Ամփոփում՝ Ակտիվ բաղադրիչներից որոշները կօգնեն խոնավացնել օրգանիզմը եւ վերականգնել կորցրած էլեկտրոլիտներն այնպես, որպեսզի գլուխն առավոտյան չցավի, ասում է Շաեֆերը:

Sober Up

Պիտակի վրայի գրությունը՝ հեղուկը 15 վայրկյան պահեք բերանում, կուլ տվեք եւ մեկ բաժակ ջուր խմեք: 30 րոպե հետո օրգանիզմում տոքսինների քանակը կկրճատվի, իսկ լյարդը կվերականգնվի:

Ամփոփում՝ Էքստրակտը Բնական խոտաբույսեր է պարունակում՝քրքումի արմատ եւ աստրագալա, որոնք անհիշելի ժամանակներից օգտագործվել են դեղաբույսերով ավանդական դեղերի մեջ:

Blowfish for Hangovers

Պիտակի վրայի գրությունը՝ խումհարից հետո առավոտյան երկու կոճակ լուծեք մեկ մեծ բաժակ ջրում եւ խմեք: Դա կօգնի խոնավեցնել օրգանիզմը, վերականգնել զգոնությունը եւ ազատվել գլխացավից:

Ամփոփում՝ Քանի որ դեդը նատրիում է պարունակում, այն կարող է վերականգնել օրգանիզմի կորցրած հեղուկը:

Energy B12 բնական պաստեղներ մեծահասակների համար

Պիտակի վրայի գրությունը՝ օրական երկու պաստեղ կերեք, որպեսզի պահպանեք բջջային էներգիայի անհրաժեշտ մակարդակը:

Ամփոփում՝ չնայած այն ավելի շատ սննդային հավելում է, քան խումհարից բուժող միջոց՝ վերջերս B12-ը «խումհարի դեմ դեղ» է դարձել: Բայց խնդիրն այն է, որ ոչ բոլոր մարդկանց օրգանիզմն է հեշտությամբ յուրացնում B12-ը, ասում է Մասսը:

Hangover Sucks

Պիտակի վրայի գրությունը՝ պաստեղները պրոֆեսիոնալ բուժքույր է մշակել: Խմել ջրով: Վերադարձնում է օրգանիզմի կորցրած վիտամիններն ու կանխում է գլխացավը, ստամոքսի հետ կապված խնդիրները, բերանի չորությունն ու ջրազրկումը:

Ամփոփում՝ «C վիտամին պարունակող մթերքները հրաշալի են,- ասում է Մասսը:- Դա կօգնի ուժեղացնել օրգանիզմի հակաօքսիդանտ համակարգը եւ ավելի արդյունավետ պայքարել տոքսինների ու ալկոհոլը քայքայող մթերքների դեմ»,- ասում է Մասսը:

 Pretoxx

Պիտակի վրայի գրությունը՝ Նախքան խմելը 3 պատիճ ընդունեք, խմելուց հետո՝ եւս 3-ը: Կամ լյարդի աշխատանքը լավացնելու համար օրական մեկ պատիճ ընդունեք:

Ամփոփում՝ պատիճներն անհրաժեշտ քանակությամբ վիտամին C,  B-համալիր եւ ծովային տատասկափուշ են պարունակում, որոնք օգնում են կանխել ալկոհոլի թունավոր ազդեցությունը: