Իրենց մաչո համարող եւ կանանց հանդեպ իրենց իշխանությունը հաճախ ցուցադրող տղամարդիկ ենթակա են հոգեկան խանգարումների մեծ վտանգի, պնդում են ԱՄՆ Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանի հոգեբանները: Այս թեմայով գիտական հոդվածը հրապարակվել է Journal of Counseling Psychology-ում:

Նրանք իրականացրել են տղամարդկանց հոգեբանության եւ բնավորության վերաբերյալ մի քանի հետազոտությունների մեթա-վերլուծություն եւ պարզել, որ կանանց նկատմամբ իրենց իշխանությունն ակտիվորեն ցուցադրող եւ սկզբունքորեն վառ արտահայտված արական հատկանիշներով օժտված տղամարդիկ ենթակա են հոգեկան խանգարումների ավելի մեծ վտանգի:

Տղամարդկանց հոգեբանության 78 հետազոտությունների վերլուծությամբ, որին ընդհանուր առմամբ 19,453 կամավոր է մասնակցել, պարզվել է, որ հարցաթերթիկներում ալֆա որձերի արժեքային համակարգին բնութագրական  պնդումների մեծ մասին համաձայնողներն ավելի հաճախ են դեպրեսիայով տառապել եւ դրամական խնդիրներ ունեցել, իսկ կյանքից բավարարվածությունը նրանց շրջանում ավելի ցածր է եղել, քան պակաս արական ոգի ունեցող տղամարդկանց շրջանում: Դա հատկապես ուժեղ է արտահայտվել նրանց մոտ, ովքեր, դատելով հարցաթերթիկի պատասխաններից, բոլոր հարցերում իրենք իրենց վրա են հենվել, իսկ կանանց համարել են ծախսվող նյութի նման մի բան:

Հարցաթերթիկներին մեծ մասամբ պատասխանել են ԱՄՆ եվրոպոիդ բնակիչները: Ծագումով աշխարհի այլ մարզերի կամավորները փոքրաթիվ են եղել: Հարցաթերթիկներով գնահատվել են արականության այնպիսի դրսեւորումները, ինչպիսին են՝ շահումների եւ իր իշխանության հաստատման ձգտումը (այդ թվում՝ կանանց նկատմամբ), նույնասեռականության հանդեպ նողկանքը, ֆիզիկական բռնության հակումը, վտանգավոր արարքների հակումը, պրոմիսկուիտետային վարքագիծը (սեռական զուգընկերների առատություն), բոլոր հարցերում ինքն իր վրա հենվելու սովորությունը, ցանկացած միջոցներով նպատակին հասնելը, կարիերան որպես կենսական կարեւորագույն առաջնահերթություն գնահատելու հակումը: Դրանից զատ, տղամարդիկ հարցաշարեր են լրացրել, որոնք երեւան էին բերում կամավորների հոգեբանական վիճակը սկզբունքորեն եւ հանձնարարության կատարման պահին (ստուգման համար):

Պարզվել է, որ վառ արտահայտված սեքսիստները, որոնք ձգտում են կանանց իշխել, որքան հնարավոր է մեծ թվով սեռական զուգընկերներ ունենալ եւ իշխել, իրենց կյանքից առավել քիչ են գոհ եւ ավելի են հակված դեպրեսիայի: Իհարկե, հետազոտողները որոշ այլ տիպիկ արական հատկանիշները զուգակցել են հոգեկան լավ առողջության հետ, քան ունի միջին վիճակագրական տղամարդը: Դրանից զատ, հայտնաբերվել է եւս մեկ, թվում է՝ զուտ արական հատկանիշ, որը կարծես ոչ մի կերպ չի ազդել հոգեբանության վրա, դա կարիերայի զարգացումը կյանքի գլխավորագույն նպատակներից մեկը համարելու հակվածությունն է: