Սուր շնչառական հիվանդությունների, գրիպի բարդություններից երբեմն դժվար է լինում խուսափել: Հենց դրանք են վտանգում մարդու աշխատունակությունը, ստիպում օրեր շարունակ անցկացնել անկողնում, «հետ ընկնել» առօրյայից, ստանալ տեւական բուժում: Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել՝ իրականացնելով մի քանի հիմնական կանխարգելիչ միջոցառում:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
• Չզբաղվել ինքնաբուժմամբ՝ սեփական նախաձեռնությամբ դեղեր, մասնավորապես հակաբիոտիկներ, չկիրառել,
• Հաճախակի օդափոխել փակ տարածությունները,
• Հետեւել անձնական հիգիենայի կանոններին՝ հաճախակի լվանալ ձեռքերը,
• Եթե նկատվում են գրիպանման երեւույթներ, անհրաժեշտ է սահմանափակել շփումները, մնալ տանը եւ հետեւել բժշկի խորհուրդերին:
• Գործատուներին խորհուրդ է տրվում չպարտադրել գրիպով հիվանդ աշխատակիցներին ներկայանալ աշխատանքի։
• Հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի եւ փռշտալու վարվելակարգը, օգտագործել հնարավորինս շատ հեղուկներ:






