Պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող առանձին բժշկական ծառայությունների համար պետբյուջեից ուղղվող հատկացումները վերջին տարիներին հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար սպառվում են։

Նախարարությունն այլ ծրագրերով չծախսված եւ տնտեսված գումարների հաշվին մոտ 1 մլրդ 267,6 մլն դրամի չափով վերաբաշխումներ կատարելով մի շարք ծառայությունների փոխհատուցման հնարավորություն է ստեղծել։

537,5 մլն տրամադրվել է սրտի վիրահատությունների փոխհատուցմանը, 145,5 մլնը` զինծառայողների, ինչպես նաեւ փրկարար ծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների, 135 մլն`  երեխաների, 98 մլն` անհետաձգելի բժշկական օգնությանը։ Բնակչության սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկվածներին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ տրամադրվել է 83,5 մլն դրամ։

Վերաբաշխման արդյունքում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն կտրամադրվի նաեւ հեմոդիալիզի կարիք ունեցողներին, ուռուցքաբանական եւ արյունաբանական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողներին, կիրականացվեն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ եւ այլն։

Մանրամասն տեղեկատվությունն` այստեղ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում իրականացված վերաբաշխումների արդյունքում ավելացումներ իրականացված ծրագրերի մասին
հազար դրամ
Խումբ Դաս Ծրագիր Բուժօգնության և սպասարկման տեսակը Ավելացում
      ԸՆԴԱՄԵՆԸ-որից 1,267,650.0
      ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ծառայություններ-որից 156,000.0
02 02 02 Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ 91,500.0
02 04 02 Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ 64,500.0
      ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ծառայություններ, որից 1,106,650.0
03 01 01 Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ 98,000.0
03 01 02 Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ 83,500.0
03 01 03 Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ 145,500.0
03 01 04 Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ 90,000.0
03 02 02 Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ 2,500.0
03 02 06 ՈՒռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ 14,650.0
03 02 09 Սրտի վիրահատությունների ծառայություններ 537,500.0
03 03 03 Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ 135,000.0
      ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (այլ դասերին չպատկանող)-որից 5,000.0
06 01 01 Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում  5,000.0