Հոլանդացի գիտնականների խումբը ստեղծել է մարդու սաղմի եռաչափ ինտերակտիվ մոդել, որը թույլ է տալիս մանրակրկիտ հետազոտել պտղի աճի գործընթացը:
Նախագծի հեղինակ Բերնադետ դե Բաքերը եւ նրա գործընկերները վերլուծել են մինչեւ 2 ամսական գրեթե 15 հազար սաղմի նմուշներ: Գիտնականներն առանձնացրել են 150 օրգան եւ մարմնի այլ մասեր, նաեւ նկարագրել են պտղի աճման ընթացքում դրանց դիրքի փոփոխությունները:
Այս մոդելն օգտագործելով՝ նրանք պարզել են մարդու, մկան եւ հավի սաղմերի միջեւ եղած տարբերությունները, որոնք հաճախ կիրառվում են կաթնասունների զարգացումը հետազոտելու համար: Մասնագետներն ընդգծում են, որ նախագիծը կարող է արժեքավոր ուսուցողական նյութ դառնալ ուսանող բժիշկների համար:
Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական ամսագրում:





