Դալլասի երդվյալների դաշնային դատարանը Johnson & Johnson ընկերությանն ու նրա DePuy Orthopaedics մասնաճյուղին պարտավորեցրել է շուրջ 1 մլրդ դոլար վճարել 6 հայցվորների, որոնք տուժել են Pinnacle անորակ էնդոպրոթեզի պատճառով:
Դատարանը պարզել է, որ Pinnacle պրոթեզները թերություն ունեն, որի մասին գնորդներին չեն տեղեկացրել: Հայցվորների մոտ այս պրոթեզների տեղադրումից հետո լուրջ խնդիրներ են առաջացել. պրոթեզի շուրջ հյուսվածքները վնասվել են, ոսկորների էրոզիա է սկսվել եւ այլն: Այս խնդիրները կապված են պրոթեզի սխալ դիզայնի հետ, որոնք ընկերությունը ներկայացրել է որպես ամենաամուր եւ երկարակյաց արտադրանք՝ ի տարբերություն սովորական պլաստիկե կամ կերամիկական պրոթեզների:
Johnson & Johnson-ի դեմ ավելի քան 8000 հայց է ներկայացվել՝ կապված Pinnacle պրոթեզների հետ:
Ընկերության ներկայացուցիչները, սակայն, հայտարարել են, որ համաձայն չեն դատավճռի հետ եւ բողոքարկելու են այն:






