ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի առողջապահության դեպարտամենտի մասնագետները հայտնել են այս սեզոնին գրիպի հետեւանքով մահվան առաջին դեպքի մասին:

Հաղորդվում է, որ գրիպից մահացել է Լոս Անջելեսի հյուսիսային հատվածի միջին տարիքի բնակիչ: Եվս 11 մարդ հիվանդության բարդացման պատճառով գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

«Գրիպն իսկապես կարող է մահացու վտանգավոր լինել: Ինֆեկցիան ամեն տարի Ամերիկայում տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դառնում»,- ասել է Քալիֆորնիայի հասարակական առողջապահության դեպարատմենտի տնօրեն Կարեն Սմիթը: Նա բոլոր ամերիկացիներին խոհուրդ է տվել գրիպի պատվաստում ստանալ, մինչ համաճարակի պիկը չի սկսվել:

Անցյալ սեզոնին Քալիֆորնիայում գրիպից 120 մարդ է մահացել, նրանք 65 տարեկանից փոքր են եղել: Գրիպի սեզոնը տեւում է հոկտեմբերից մայիս եւ սովորաբար առավելագույնի է հասնում փետրվարին: