Մարտի 22-23-ը «Օգնության ձեռք» նախագծի անձնակազմը կրկին Վանաձորում էր:
Այս անգամ անձնակազմը «Հույսի տուն» ինտերնատում իրականացրեց ծրագրի երկրորդ փուլը՝ արդեն իսկ ախտորոշված հիվանդների բուժապահովումը համապատասխան դեղորայքով: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Օգնության ձեռք» կազմակերպությունից։ Այդ հարցում իրենց աջակցությունն էին ցուցաբերել մի քանի դեղագործական ընկերություններ: Հիշեցնենք, որ նախորդ այցի ընթացքում ինտերնատում իրականացվել է ծրագրի առաջին փուլը՝ ծերերի բուժզննման եւ բուժօգնության կազմակերպում,որտեղից անձնակազմը վերադարձել է հրաշալի տպավորություններով: Նաեւ այցելություն իրականացվեց «Ծերերի տուն» հիմնադրամ եւ «Օրրան» մանկատուն բուժզննման եւ ախտորոշման նպատակով: Համատեղ ուժերով թիմը մանկատան երեխաներին եւ միայնակ ծերերին ցուցաբերեց այն օգնությունը ,որի կարիքը նրանք այդքան ունեն:






