JAMA –ում հրատարակված հետազոտությունում ասվում է, որ հակառետրովիրուսային դեղորայքային միջոցների ընդունումը կարող է հետաձգել ՄԻԱՎ վարակակիրների մոտ ՁԻԱՀ-ի զարգացումը:

Գիտնականները Բոսթոնում, երկու տարվա ընթացքում  հետեւել են 900 ՄԻԱՎ վարակակիրների, ովքեր ոչ մի դեղորայք չեն ընդունել: Նրանց տալիս էին մուլտիվիտամիններ, սելենի հավելումներ,  երկուսը միասին կամ պլացեբո: Այն խմբերում, որտեղ միայն սելեն կամ  մուլտիվիտամիններ էին ընդունում, արդյունքը նույնն էր, ինչ պլացեբո ընդունողների խմբում: Խմբում , որտեղ ընդունում էին երկուսը միասին, հիվանդության առաջընթացի հավանականությունը նվազեց 50%-ով, հաղորդում է CBS News-ը:

Սիեթլի  Վաշինգթոնի համալսարանի դոկտոր Ջարեդ Բիթենը, ով մասնակցնում էր հետազոտությանը, HealthDay -ին պատմեց, որ  «արդյունավետ է միայն մուլտիվիտամինների եւ սելենի համակցված կիրառումը»: Ամերիկացի հիվանդների համար դա կարեւոր  է, քանի որ այսօր վաճառքում շատ հավելումներ կան:

Կառավարության տվյալների համաձայն, այսօր ԱՄՆ-ում ապրում է  միլիոնից ավելի ՄԻԱՎ վարակակիր: