Մոսկվայում բնակչության շրջանում ՍՇՎ-ով հիվանդացածության աճը է դիտվել։ «Մոսկվայում ներկայումս դիտարկվում է սուր շնչառական  վարակների ու գրիպի հարուցիչների ակտիվացում եւ որպես հետեւանք՝ հիվանդացածության աճ։ Դիտարկվում է սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների էպիդեմիոլոգիական սահմանային աստիճանի աճ որոշակի անձանց մոտ։ Ցուցանիշներն ավելի ցածր են մինչեւ երկու տարեկան երեխաների մոտ»,– ասվում է հաղորդագրության մեջ ,հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Միեւնույն ժամանակ ՍՇՎ-ով հիվանդների մոտ առավել գերազանցում է ոչ գրիպոզ ծագման վիրուսային ինֆեկցիաները։ Գրիպի տեսակարար կշիռը ՍՇՎ համակարգում կազմում է 0.05%։  Ընթացիկ համաճարակային սեզոնում դիտարկվում է երեք վիրուսային խմբերի շրջանառություն (A/H3N2, A/H1N1/pdm09եվ գրիպ B): Մեծամասամբ գրիպով հիվանդների մոտ (ինչպես եu ենթադրվում էր հայտնաբերվում է А/H3N2/ գրիպի վիրուսը։ Վերահսկող հանձնաժողովի տվյալներով քաղաքում ավարտվել է բնակչության համընդհանուր իմունիզացիայի պրոցեսը՝ պատվաստվել է ավելի քան 5.8 մլն մարդ (ողջ ազգաբնակչության 48.1%), այդ թվում մոտ 1մլն երեխա։

Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ բոլոր քաղաքային պոլիկլինիկաները ՍՇՎ հիվանդությունների եւ գրիպով վարակվելու դեպքերի թվի աճի պատճառով անցել են վեցօրյա աշխատանքային շաբաթվա գրաֆիկի։