Հայաստանի Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում բրուցելոզի նոր դեպքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, Հայաստանի առողջապահության նախարարության կողմից Ձորաղբյուր համայնքում, բնակչության շրջանում բրուցելոզ հիվանդության վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվել են իրականացվել մի շարք հակահամաճարակային եւ կանխարգելիչ միջոցառումներ, արդյունքում թիրախային տնտեսություններում եւ վարակված կենդանիների կաթ-կաթնամթերքը սննդում օգտագործած բնակչության շրջանում սահմանվել է բժշկական հսկողություն:
89 անձի նկատմամբ կազմակերպվել եւ իրականացվել են բրուցելոզի նկատմամբ լաբորատոր շճաբանական հետազոտություններ (կրկնակի), որոնց արդյունքներն եղել են բացասական:
Հիշեցնենք, նախկինում արձանագրվել էր բրուցելոզով մեկ հիվանդ, որի տնտեսությունում հայտնաբերվել էր հիվանդ կենդանի, որն էլ սպանդի է ենթարկվել: Հիվանդը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում եւ առողջացումով դուրս գրվել:
Բրուցելոզով վարակված հիվանդն արդեն բուժվել է. ՀՀ գլխավոր համաճարակաբան http://med.news.am/arm/news/1136/brucelozov-varakvats-hivandn-arden-buzhvel-e-hh-glkhavor-hamatcharakaban.html
Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում եւ առողջ ապրելակերպի քարոզչություն՝ բրուցելոզի կանխարգելման հարցերի ուղղությամբ:
Իրավիճակը վերահսկելի է:






