Կանայք, որոնք մեծ սթրես են տանում, երկու անգամ ավելի են ենթակա չհղիանալու ռիսկին, ասված է նոր հետազոտության մեջ:

Օհայոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ալֆա-ամիլազայի՝ սթրեսը վերացնելու բիոմարկերի ավելի բարձր մակարդակ ունեցող կանայք հղիանալու 29 %-ով ավելի քիչ հնարավորություն ունեն, փոխանցում է Medical Daily-ն:

Երկարատեւ հետազոտության ընթացքում փորձագետները վերլուծել են  18-40 տարեկան 500 ամերիկացի կնոջ տվյալները, որոնք հղիանալու հետ կապված դժվարություններ են ունեցել:

«Սա երկրորդ հետազոտությունն է, որի միջոցով մենք կարողացել ենք ցույց տալ, որ սթրեսի բարձր մակարդակով կանանց հղիանալու հնարավորությունն ավելի փոքր է»,- ասում է համալսարանի բժշկական կենտրոնի վերարտադրողական համաճարակաբանության բաժնի տնօրեն, հետազոտության ղեկավար Քորթնի Դեննինգ-Ջոնսոն Լինչը: