Ռուսաստանցի զբոսաշրջիկներին նախազգուշացրել են ԱՄՆ-ում խոզուկով հիվանդացության բարձր մակարդակի մասին: Համապատասխան տեղեկությունը հրապարակել է «Ռոսպետրեբնադզոր»-ը:
Բարձր հիվանդացածություն է գրանցվել Թեխասի նահանգի Քինգ շրջանում: Առողջապահության տեղական մարմինների տեղեկություններով՝ ընդամենը գրանցվել է հիվանդության 71 դեպք (որից 15-ը աշակերտների շրջանում): Համաճարակային քննությամբ պարզվել է, որ նախնական դեպքերը գրանցվել են դեկտեմբերի սկզբին Օբերն քաղաքում, որտեղ հիվանդացել էին հանրակրթական ուսումնական հաստատությունների մի քանի աշակերտներ:
Այժմ մասնագետներն անցկացնում են հակահամաճարակային (կանխարգելիչ) համալիր միջոցառումներ, այդ թվում՝ պատվաստում, սահմանափակումներ են մտցնում ուսումնական հաստատություններում եւ չպատվաստված երեխաներին արգելում են դպրոց հաճախել, հստակեցրել է «Ռոսպետրեբնադզոր»-ից:
Խոզուկը, որը սուր վարակիչ հիվանդություն է, գեղձային օրգանների (թքագեղձեր, ենթաստամոքսային գեղձ, ամորձիներ) եւ կենտրոնական նյարդային համակարգի ոչ թարախային ախտահարում է, որը հարուցում է պարամիկսովիրուսը: Առավել հաճախ հիվանդանում են մինչեւ 15 տարեկան երեխաները: Վարակը տարածվում է հիվանդ մարդուց՝ օդակաթիլային ճանապարհով, որի մոտ այդ ժամանակահատվածում կարող են եւ հիվանդության ախտանշաններ չդրսեւորվել:






