ԱՄՆ-ում 97 տարեկանում մահացել է հայտնի վիրաբույժ Հենրի Հեյմլիխը, որը ստեղծել էր շնչահեղձությունից փրկվելու մեթոդը: Բժիշկը մահացել է Օհայոյի նահանգի Ցինցինատի քաղաքի հիվանդանոցում: Նրա որդին հայտնել է, որ հայրն այս շաբաթ սրտի կաթված էր տարել:

Հենրի Հեյմլիխը 1974-ին ստեղծել էր իր անունով կոչվող շնչահեղձությունից փրկվելու մեթոդը՝ լինելով Ցինցինատիի հիվանդանոցներից մեկի վիրաբուժության բաժնի ղեկավարը: Այսպես կոչված Հեյմլիխի հնարքը (Heimlich maneuver) օգտագործվում է, երբ մարդու կերակրափողում ուտելիք է խցանվում: Այդ մեթոդը միայն ԱՄՆ-ում հազարավոր մարդկանց կյանք է փրկել: