Ճապոնիայում քաղցկեղից մահացության դեպքերը 2005-2015 թվականներին գրեթե 16 տոկոսով նվազել է, հայտնել են երկրի Ազգային ուռուցքաբանական կենտրոնից, որը նման վիճակագրություն է վարում։
Նա հաստատել է, որ կառավարությունը պլանավորում է այդ նույն ժամանակաշրջանում հասնել մինչեւ 75 տարեկան մարդկանց շրջանում քաղցկեղային հիվանդություններից մահացության դեպքերի 20–տոկոսանոց կրճատման, սակայն այդ հավակնոտ նպատակին հասնել չի հաջողվել, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ճապոնիայում գործում է ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագիր։ Այն հիմնված է նոր դեղերի եւ թերապիայի մեթոդների կիրառման, ինչպես նաեւ քաղցկեղի կանխարգելման եւ վաղ ախտորոշման վրա։






