Չինաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում թռչնագրիպով (H7N9) վարակվելու 8 դեպք է արձանագրվել: Հիվանդներից 2-ը մահացել են:
Անհոյ նահանգի առողջապահության եւ ընտանիքի պլանավորման հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 8-ից ի վեր նահանգում թռչնագրիպով մարդու վարակվելու 5 դեպք է գրանցվել, 2-ը՝ մահվան ելքով:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ մահվան դեպքերից մեկը գրանցվել է Հեֆեյ քաղաքում, մյուսը՝ Սյուանչենում:
Թռչնագրիպով մյուս երեք հիվանդների վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանում թռչնագրիպի վիրուսով վարակվելու երեք դեպք է արձանագրվել նաեւ Շանհայում, Սյամենում (Ֆուցզյան նահանգ) եւ Հոնկոնգում:
Մարդու մոտ H7N9-ով հիվանդացության առաջին դեպքը Չինաստանում ախտորոշվել է 2013 թվականի մարտին:






