ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից ստացված մարդասիրական օգնության` հակաալերգիկ, սրտանոթային (հեղձուկամարիչներ, ռիթմակարգավորիչներ), հակագերճնշումային, հակախոցային, հակապարկինսոնային, ոչ ստերոիդային հակաբորբոքային, հակախոլեստերինային եւ այլ դեղեր.
Ցիտերիզին 10մգ N7
Վերապամիլ հքլ ԴՁ դհտ 180մգ N500
Ապրիսո (մեսալամին) ԴՁ դպճ 0,375գ N120
Լանսոպրազոլ ԵԱ դպճ 15մգ N30
Լովաստատին դհտ 10մգ N60
Կարբիդոպա/Լեւոդոպա ԴՁ դհտ 25/100մգ N10x10 (Նակոմ)
Կարբիդոպա/Լեւոդոպա ԴՁ դհտ 50/200մգ N10x10 (Նակոմ)
Կարվեդիլոլ դհտ 6,25մգ N100
Մոտրին (իբուպրոֆեն) գելային դպճ 200մգ N120
Տրիամցինոլոն ացետոնիդ նրբաքսուք 0,025% 80գ
Ցելեկոքսիբ դպճ 200մգ N10x10
Գաբապենտին դպճ 100մգ N100 U GB5020
Նշենք, որ մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն եւ, միայն դրական արդյունքի դեպքում է թույլատրվում դրանց ներմուծումը եւ բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը եւ արդյունավետությունը։
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հունվարի 27-ի թիվ 74-Ն հրամանի 5-րդ կետի համաձայն` մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:






