Նույնիսկ եթե մարզասրահում ճիշտ եք մարզվում, մարզումներից հետո դուք կարող եք անել որոշ սխալներ, որոնք կխանգարեն ձեզ ցանկալի մարզավիճակ ձեռք բերել։ Եվ այսպես, ի՞նչ սխալներ են մարդիկ թույլ տալիս պարապմունքներից հետո։
Հանգստի պակաս
Նույնիսկ եթե ձեզ թվում է, թե դուք չեք հոգնում, միեւնույն է մարզասրահում պարապմունքների միջեւ պետք է հանգստանալ՝ ամեն օր պարապել նույնպես խորհուրդ չի տրվում։ Առանց պատշաճ հանգստի Ձեր մկանները պարզապես չեն աճի, դրանց աճի համար անհրաժեշտ է ֆիզիկական ծանրաբեռնվածության ու հանգստի գրագետ հերթագայություն:
Նույն հագուստով մարզվելը
Նույնիսկ եթե դուք շատ չեք քրտնել մարզասրահում մարզվելիս, միեւնույն է մարզանքից հետո պետք է փոխել հագուստը, իսկ հաջորդ պարապմունքին նոր հագուստ հագնել։ Հագուստի վրա մարզանքից հետո մնում են մանրէներ, դրա համա էլ այն երկար հագնել չարժե։
Նստակյաց կենսակերպ
Շատերին թվում է, որ եթե իրենք շաբաթական երկու – երեք անգամ պարապեն մարզասրահում, մնացած ժամանակը կարելի է ոչինչ չանել ու պասիվ կենսակերպ վարել։ Մինչդեռ թեթեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը լավացնումէ արյան շրջանառությունն ու նպաստում մկանների վերականգնմանը, դրա համար էլ պարապմունքներից բացի խորհուրդ է տրվում ավելի հաճախ քայլել ու առավելագույն ակտիվ լինել։
Սխալ սնունդ
Չի կարելի մարզասրահում մարզվելուց հետո ագահաբար ուտել պիցցա, փքաբլիթ կամ տորթ։ Մարզումից 20-30 րոպե հետո պետք է ուտել ճիշտ ու հավասարակշռված սնունդ, որի կազմում պետք է լինեն սպիտակուցներ, առողջ ճարպեր ու քիչ քանակության ածխաջրածիններ՝ ծախսված էներգիան վերականգնելու համար։
Ծանր տան գործեր
Մարզումներից անմիջապես հետո չարժե միանգամից գնալ այգի ՝ հող փորելու, կամ էլ տանը ծանրություններ տեղափոխել, կարծելով, թե դա կօգնի ավելի շատ կալորիա այրել։ Մկանների վրա չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը կարող է դրանց վնասվածքի պատճառ դառնալ։ Եթե ուզում եք ավելի շատ կալորիաներ այրել, պարզապես ավելի շատ քայլեք։






