Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ ուժեղ սթրեսի միակ նախանշանները չեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սթրեսի 5 արտասովոր նախանշան, որոնք մասին, հնարավոր է, չգիտեիք:
Լնդերի արնահոսություն
Ուժեղ սթրես ապրող մարդկանց մոտ մեծ է պարիոդոնտի եւ լնդերի արնահոսության վտանգը: Industrial Psychiatry Journal-ում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ սթրեսը նաեւ ազդում է իմունային համակարգի վրա. եթե այն թուլանում է, բակտերիաներն ավելի դյուրությամբ են ներթափանցում լնդեր եւ ինֆեկցիա ու արնահոսություն առաջացնում:
Բշտիկներ
Ըստ հետազոտության, որը հրապարակվել է Acta Dermato Venereologica ամսագրում, սթրեսն ավելացնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսները, ինչի արդյունքում դեմքին կարող են բշտիկներ կամ սեւ կետեր առաջանալ:
Մաշկային քոր
Inflammation and Energy Drug Targets ամսագրի հետազոտությունը ցույց է տվել, որ խրոնիկական քոր ունեցող մարդիկ հաճախ սթրեսի բարձր մակարդակ են ունենում: Սթրեսը նաեւ մեծացնում է մաշկային խնդիրների զարգացման վտանգը, օրինակ՝ էկզեմայի եւ դերմատիտի:
Ցավ ծնոտում
Orofacial Pain ամսագրի հրապարակման համաձայն՝ ծնոտում ցավը կարող է քնի մեջ ատամները կրճտացնելու հետեւանք լինել: Իսկ այս խանգարումը, իր հերթին, առաջանում է ուժեղ սթրեսի ժամանակ:
Ցավ ստամոքսում
Սթրեսն ու տագնապալից իրավիճակը երբեմն ստամոքսում ցավ, գլխացավ է առաջացնում, նաեւ անքնություն: Այս մասին ասված է Mental Health in Family Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունում: Սակայն եթե դուք մշտապես ստամոքսում ցավ եք զգում, անպայման դիմեք մասնագետի:






