BBC բրիտանական հեռարձակող ընկերությունը հավաքել է 2016-ի ամենահետաքրքիր գիտական իրադարձությունները: NEWS.am Medicine-ը ներկայացնում է բժշկությանը վերաբերող նվաճումները:
Քաղցկեղի բուժման նոր մեթոդ
Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիան Վաշինգթոնում ամենամյա գիտաժողովի ժամանակ հայտարարեց քաղցկեղի բուժման նոր մեթոդի մասին, որը մարդու իմունային համակարգը տրամադրում է քաղցկեղային բջիջների դեմ պայքարի:
Մեթոդի փորձարկումները լավ արդյունք տվեցին: Մահացու հիվանդների ավելի քան 90 տոկոսն անցավ ռեմիսիայի փուլ:
Փորձի ընթացքում արդյան սպիտակ գնդիկները հանել են լեյկիմիայով հիվանդների արյան միջից, իսկ հետո դրանք վերադարձրել են արյունատար համակարգ:
Ի դեպ, գիտնականներն իրենք ասում են, որ մեթոդը դեռեւս հետագա ստուգումների կարիք ունի:
Առանց ձվաբջջի մասնակցությամբ ծնված երեխաներ
Սեպտեմբերի կեսին Բրիտանիայի Բաթ քաղաքի գիտնականները Nature Communications ամսագրում հայտնեցին, որ իրենց հաջողվել է առողջ մկներ սերունդ տալ՝ սերմնահեղուկը բեղմնավորելով ոչ թե նորմալ ձվաբջջի հետ, այլ իրենց ստեղծած փսեվդոէմբրիոնի: Գիտնականները կարծում են, որ դա նշանակում է, հեռու ապագայում ծննդաբերության գործընթացը կարող է հնարավոր դառնալ առանց կանանց:
Սակայն դա տեսականորեն, իսկ մինչ այդ փորձերը օգնում են ավելի լավ հասկանալ բեղմնավորման գործընթացը: Մկների վրա փորձերի ժամանակ հաջող հղիության հավանականությունը կազմել է 25 տոկոս:
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը ստացավ ճապոնացի կենսաբան Յոսինորի Օսումին
Հոկտեմբերի 3-ին բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր դարձավ ճապոնացի Յոսինորի Օսումին, որն ուսումնասիրում էր աուտոֆագիայի՝ բջիջների՝ իրենք իրենց ուտելու մեխանիզմը: Նոբելյան հանձնաժողովից նշեցին, որ գիտնականի աշխատանքները օգնել են ավելի լավ ուսումնասիրել բազմաթիվ գործընթացները, որոնք տեղի են ունենում մարդկային օրգանիզմում, օրինակ, բջիջների մուտացիան կամ ինֆեկցիաները, որոնք հանգեցնում են Պարկինսոնի, շաքարախտի, քաղցկեղի եւ այլ հիվանդությունների:
Սառեցված ձվարանի օգնությամբ տղայի լուս աշխարհ գալը
Դեկտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայում երիտասարդ կինը որդի էր լույս աշխարհ բերելայն բանից հետո, երբ բժիշկները վերականգնել էին նրա մայրանալու կարողությունը ձվարանի հյուսվածքների միջոցով, որոնք կնոջից վերցրել էին դեռեւս մանուկ հասակում, եւ սառեցվել: Սա աշխարհում երեխա ծնվելու առաջին դեպքն է այն մոր մոտ, որի հյուսվածքները սառեցվել էին դեռեւս նախքան սեռական հասունացման հասնելը: Մայրացած 24-ամյա Մոազա Ալի Մաթրոշին կատարվածը հրաշք է որակել:






