Նախորդ 9 օրվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը ստացել է 179 հեռախոսազանգ` տարբեր հարցադրումներով: Հիմնականում հարցերը տեղեկատվական և կազմակերպչական բնույթի են եղել, որոնց տրվել են պարզաբանումներ և համապատասխան լուծումներ: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամլո ծառայությունը:
Հիշեցնենք, որ «թեժ գիծ» ծառայությունը տոնական օրերին աշխատել է 24 ժամ աշխատանքային գրաֆիկով:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով 2016 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2017 թվականի հունվարի 8-ը ներառյալ սահմանվել են նախարարության ղեկավար անձնակազմի տնային հերթապահություններ` կապի մեջ լինելով «թեժ գիծ» ծառայության հերթապահների հետ:
Տոնական օրերին ծառայության աշխատանքը եղել է անմիջապես ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի հսկողության ներքո:
«Թեժ գիծ» ծառայությունը պատրաստ է արձագանքել առողջապահության համակարգին առնչվող ցանկանած հարցի, զանգահարել 010 52 88 72 և 8003 հեռախոսահամարներին:






