Չինաստանում H7N9 թռչնագրիպից մի տղամարդ է մահացել։ Դեպքը տեղի է ունեցել Խենան նահանգում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Սինհուայի» տեղեկություններով վիրուսից մահացածը 36-ամյա տղամարդ է՝ Չժան անունով։

Տղամարդը Չժեցզյան քաղաքում փողոցում բադի գրիլ էր վաճառում։ Ամսվա սկզբին նա տուն է վերադարձել ՝ Յունչեն քաղաք, որտեղ էլ հենց թուլություն է զգացել։ Հիմա բժիշկները հսկողության տակ են վերցրել 16 մարդու, որոնք շփվել են մահացած տղամարդու հետ։

Թռչնագրիպով վարակվելու եւս մեկ դեպք է գրանցվել Չինաստանում հունվարի 13-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ֆոշան քաղաքի հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել ընտանի թռչունների 41-ամյա վաճառականը։ Եվս 46 մարդ, որոնք շփվել են հիվանդի հետ, բժիշկների հսկողության տակ է գտնվում։

Այս ձմռանը ընթացքում թռչնագրիպով վարակվելու դեպքերի քանակը արդեն հասել է 42-ի։