ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել և ամրացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց շահագործումը նպատակահարմար չգտնելով։ Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր։






