Ամերիկացի գիտնականները նոր հաշվիչ մեթոդ են մշակել, որը վերլուծում է աղիների միկրոբիոմում բակտերիաների գործունեությունը եւ կարող է օգնել հասկանալ յուրաքանչյուր բակտերիայի դերը: Մեթոդի օգնությամբ կարելի է նաեւ հասկանալ, թե ինչպես է բակտերիաների թվի հարաբերակցության խանգարումը հանգեցնում մի շարք հիվանդությունների հետ կապված անհավասարակշռության:

Մասնագետները FishTaco (Functional Shifts' Taxonomic Contributors) կոչվող նոր մեթոդում երկու մոտեցում են միավորել, որոնք առավել հաճախ են օգտագործվում աղիների միկրոբիոմի հետազոտության համար՝ տաքսոնոմիկ եւ ֆունկցիոնալ:  University of Washington-ի բժիշկ Էլհանան Բորենշթայնը պարզաբանել է, որ մեթոդը թույլ է տալիս հասկանալ, թե օրգանիզմում յուրաքանչյուր բակտերիան ինչ դեր է խաղում, եւ որ բակտերիաներն են պատասխանատու միկրոբիոմում անհավասարակշռության համար:

Cell Host & Microbe ամսագրում հրապարակված հետազոտությանը մասնակցել են տիպ 2 շաքարախտով եւ աղիների բորբոքային հիվանդություններով տառապող մարդիկ: Հետազոտողները պարզել են, որ ֆունկցիոնալ շարժերի պատճառը հաճախ բակտերիաների տեսակների տարբեր համադրություններն են: Դրանից բացի, պարզվել է, որ նման ֆունկցիոնալ անհավասարակշռությունները, որոնք դիտարկվել են տարբեր հիվանդությունների դեպքում, կարող են առաջանալ միանգամայն տարբեր բակտերիաների կողմից:

Այսպես թե այնպես, նոր մեթոդն աղիների միկրոբիոմի եւ դրա հետ կապված հիվանդությունների հետազոտման նոր հեռանկարներ է ստեղծում: