Հայտնի է, որ ինֆարկտները և կաթվածները տեղի են ունենում վաղ առավոտյան, ավելի ստույգ՝ 6:30-ի սահմաններում:

Գիտնականներին հաջողվել է բացահայտել այս ֆենոմենի պատճառը,  եւ պարզվել է , որ այն կապված է  մարդու ներքին ժամացույցի հետ: Նրանց հաջողվել է պարզել, որ արյան այն սպիտակուցների մակարդակը, որոնք դանդաղեցնում են թրոմբերի քայքայումը, հասնում է իր գագաթնակետին առավոտյան 6:30-ին:

Բոսթոնի Brigham and Women's հիվանդանոցի եւ Օրեգոնի առողջապահության ու գիտությունների համալսարանի մի գիտական խումբ, որոշել է ստուգել, թե ինչու են ինֆարկտները եւ կաթվածները գլուխ բարձրացնում հենց առավոտյան: Նրանք 2 շաբաթ շարունակ հետազոտել են 12  չափահաս եւ առողջ մարդկանց արյան սպիտակուցների քանակը:

Հատկապես մանրազննին ուսումնասիրել են օրգանիզմում PAI-1 սպիտակուցի փոփոխությունը, որը դանդաղեցնում է արյան մակարդուկների քայքայումը, ինչն էլ դառնում է ինֆարկտների եւ կաթվածների հիմնական պատճառը:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Blood ամսագրում՝ ինչպես հաղորդում է Daily Mail-ը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ առավոտյան ժամերին, հատկապես 6:30-ին, PAI-1-ի մակարդակը օրգանիզմում հասնում է մաքսիմումի: