Ռուսաստանցի եւ օտարերկրյա գիտնականները պարզել են, թե ինչպես են աշխատում Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում վերջերս հայտնաբերված՝ բուսական լուծամզուքների եւ դրանց սինթետիկ փոխարինողների վրա հիմնված հակաքաղցկեղային մոլեկուլները, ասված է Մոսկվայի ֆիզիկա–տեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ) տարածած հողորդագրության մեջ։
«Մենք պարզել ենք, որ ուսումնասիրվող մոլեկուլնելը կապվում են հենց տուբուլինի սպիտակուցի միկրոխողովակների հետ, որտեղ էլ միանում են սպիտակուցին։ Այս տվյալների հիման վրա հնարավոր է բարելավել այդ մոլեկուլների կայունությունը եւ գորշունեության ընտրողականությունը», – պատմել է ՄՖՏԻ–ի հետազոտական խմբի անդամ Ալեքսանդր Կիսելյովը։
Քիմիաթերապիան, որի միջոցով բժիշկները վերացնում են քաղծկեղային ուռուցքները, իրականացվում է երկու եղանակով՝ վնասելով քաղցկեղային բջիջների ԴՆԹ–ն, այդպիսով ստիպելով դրանց ինքնաոչնչանալ կամ խոչընդոտելով դրանց աճն ու տրոհումը։ Երկրորդ եղանակը այսօր ավելի մեծ տարածում է ստանում, քանի որ այն չի հանգեցնում բջիջների գենոմի նոր մուտացիաների հետեւանքով քաղցկեղի ավելի ագրեսիվ տեսակի բջիջների առաջացմանը։
Այս տեսակի դեղամիջոցները, այսպես կոչված հակամիտոտիկները, քայքայում են տուբուլինը՝ բջիջների տրոհման համար հույժ կարեւոր սպիտակուցներից մեկը։ Այսպիսի նյութեր ստացվել են ինչպես սինթետիկ եղանակով, այնպես էլ հայտնաբերվել են արեւադարձային բույսերի հյուսվածքներում։ Անցած տարի Կիսելյովն ու նրա գործընկերները հայտնաբերել ու սինթեզել են այս տեսակին պատկանող հեռանկարային մի նյութ՝ օգտագործելով մաղադանոսի եւ սամիթի սերմերի լուծամզուքները։
Իրենց նոր աշխատանքում Կիսելյովն ու գործընկերը ՄՖՏԻ–ից եւ արտասահմանցի հետազոտական կենտրոններից փորձել են հասկանալ, թե ինչ ազդեցություն են ունենում հայտնաբերված միացություններն ու տիենոպիրիդինի դասի միացությունները։ Դրանց հատկությունները բացահայտելու համար ռուսաստանցի բիոքիմիկոսները եւ նրանց համախոհները օգտագերծել են ոչ թե քաղցկեղի բջիջները, այլ դրանց ամենամոտ «առողջ» նմանակը՝ ոզնու էմբրիոնը, որի խոշոր բջիջների տրոհմանը բավական հեշտ է հետեւել։
Ինպես ցույց է տվել փորձը, նման դեղորայքը, իրոք, շատ ընտրողական ազդեցություն է ունենում քաղցկեղի բջիջների վրա, միանում են տուբուլինին երեք տարբեր կետերում եւ սկսում քայքայել այն։ Համակարգչի վրա փորձեր կատարելով դեղորայքի եւ դրա վիրտուալ «նմանակների» հետ, Կիսելյովն ու գործընկերները հայտնաբերել են այն օպտիմալ կետը, որտեղ դեղորայքը՝ միանալով տուբուլինին՝ առավել արդյունավետ ազդեցություն է ունենում սպիտակուցի վրա։
Տիենոպիրիդինի ամենաարդյունավետ տարբերակները փորձրկվել են նաեւ մարդու քաղցկեղի բջիջների վրա, եւ պարզվել է, եւ այն շաշաթելի է եղել։ Գիտնականները հուսով են, որ իրենց հավաքած նյութերը կօգնեն մշակել այնպիսի դեղորայք, որը արդյունավետ կպայքարի քաղցկեղի դեմ՝ միաժամանակ առավելագույնս պաշտպանելով առողջ բջիջները։
Հոդվածը հրապարակվել է Bioorganic & Medicinal Chemistry ամսագրում։






