Սթիվի Ռեքսը վիդեոխաղերի մեծ երկրպագու է, եւ ձեռքերի բացակայությունը նրան չի խանգարում դրանով զբաղվել։ Սթիվին ծնվել է TAR համախտանիշով, որը հազվագյուտ գենետիկական հիվանդություն է։ Այն նրան զրկել է նախաբազկի ոսկորներից։ Սիրելի Final Fantasy XIV օնլայն խաղը Սթիվը սովորել է խաղալ ոտքերով։

Խաղի համար Սթիվին կոնտրոլոր է օգտագործում։ Final Fantasy XIV խաղում cross bar համակարգի շնորհիվ հնարավոր է խաղալ կոճակների նվազագույն քանակով։ Գեյմփադը հասանելիություն է ապահովում միայն 8 հնարավորությունների, սակայն եթե սեղմեք R2 կոճակը, եւս 8–ի հնարավորություն կունենաք։

«Ես միշտ հետաքրքրվում էի օնլայն խաղերով, սակայն ոչ բոլոր կարգավորիչներն էին հարմար ոտքով խաղալու համար։ Final Fantasy XIV–ն այդ դեպքը չէ։  cross bar համակարգի միջոցով ես կարող եմ շատ ավ խաղալ»,– ասում է Սթիվին։