ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանձնարարականով բժշկասոցիալական  փորձաքննության բարեփոխումների շրջանակներում  կստեղծվի  հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության բժիշկ-փորձագետների տվյալների բանկ: Այս մասին հայտնում է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Տվյալների բանկում գրանցվելու դեպքում բժիշկը կընդգրկվի նշված ուղղությամբ որպես՝  բժիշկ-փորձագետ աշխատելու հնարավոր թեկնածուների ցանկում։ Համապատասխան մրցույթների շրջանակներում բժշկի հնարավոր թեկնածությունը ամրագրելու դեպքում նա կհրավիրվի հարցազրույցի։

Ընտրված եւ վերապատրաստման կարիք ունեցող թեկնածուների համար ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստուտ» ՊՈԱԿ-ում կամ այլ մասնագիտացված կառույցներում կկազմակերպվեն նաեւ որակավորման բարձրացման եւ նեղ պրոֆիլավորման դասընթացներ։

Նախարարությունը խնդրում է բժիշկներին անցնել տվյալների բանկի գրանցման ձեւի լրացմանը միայն այն դեպքում, եթե նրանք ունեն բարձրագույն բժշկական կրթություն եւ սովորում են կամ ավարտել են նվազագույնը կլինինիկական օրդինատուրա(յում)ն։

Տվյալների բանկում գրանցվելու համար պետք է բացել հետեւյալ հղումը՝ https://nilsr.eu.qualtrics.com/jfe/form/SV_0xGXQZXVpl89esJ: