Օրական ընդամենը 3 հատ դեղձը օգնում է կանգնեցնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը. նման եզրակացության են եկել ամերիկացի հետազոտողները: Նրանք բացահայտել են, որ դեղձի էքստրակտով բուժումը կանխում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը, հաղորդում է The Daily Mail-ը:
«Կրծքագեղձի ագրեսիվ քաղցկեղի՝ MDA - MB- 435-ի բջիջները ներդրվել են մկների մաշկի տակ: Դեղձի էքստրակտով բուժումից շաբաթներ անց մենք հայտնաբերել ենք մարկերային գենի ճնշվածություն մկների թոքերի մեջ»- ասել է Nutritional Biochemistry-ին տված հարցազրույցում բժիշկ Լուիս Սիսներոս-Զեվալլոսը :
«Ավելին, երբ հաշվարկվեց դոզան, որն անհրաժեշտ է մկների մոտ ցանկալի արդյունքի հասնելու համար, պարզվեց, որ այն համարժեք է օրական 2-3 հատ դեղձի օգտագործմանը՝ մարդկաց մոտ նույն արդյունքին հասնելու համար»:
«Մեր արդյունքները շատ կարեւոր են, քանի որ դրանք ցույց են տալիս դեղձի մեջ բնական բաղադրիչի՝ ֆենոլի ազդեցությունը կրծքագեղձի քաղցկեղի եւ մետաստազի վրա՝ բնական պայմաններում»- ասում է բժիշկ Լուիս Սիսներոս-Զեվալլոսը:






