Կաթվածահարված մարդիկ, որոնք տառապում են «ներփակված անձի ախատանիշով»՝ գիտակցությունից, իրենց մարմնի կառավարումից չեն զրկվել, կարող են բժիշկների եւ ազգականների հետ շփվել նոր սարքի շնորհիվ, որը կապվում է նրանց ուղեղի հետ:

Սարքը հաջողությամբ թեստավորվել է Եվրոպայում, որի շնորհիվ բժիշկներին հաջողվել է 70 տոկոս դեպքերում հիվանդներին ճշգրիտ հասկանալ՝ նրանց առաջադրելով պարզագույն «այո» եւ «ոչ» պատասխաններ պահանջող հարցեր:

Wyss Center for Bio and Neuroengineering-ի պրոֆեսոր Նիլս Բիրբաուերը նշել է, որ այս սարքի շնորհիվ կարելի է ուղեղի հետ ուղիղ կապ հաստատել՝ մարդու արձագանքը հասկացել են ուղեղում արյան հոսքը գնահատելով: Օրինակ՝ երբ մարդը դրական է պատասխանում հարցին (մտածում է «այո»), ապա ուղեղի ճակատային հատվածի որոշակի գոտին մեծացնում է թթվածնի սպառումը (այսինքն՝ այնտեղ ավելի շատ է արյուն լցնում): Դա հեշտությամբ գրանցվում է սքաներով:

Համակարգիչը հաշվարկում է արյան հոսքում «այո» եւ «ոչ» պատասխանների տարբերությունը: Այս տեխնոլոգիան պրակտիկայում բժիշկներին թույլ կտա նախ հասկանալ, թե ինչպիսին է հիվանդի ինքնազգացողությունը: Երկրորդ՝ հնարավորություն կտա, որ հիվանդներն իրենք հայտնեն իրենց ցանկությունների մասին: Մասնավորապես՝ հիվանդն ինքը հնարավորություն կստանա որոշել էֆթանազիայի հետ կապված հարցերը: