Արյան ճնշման ցուցանիշները հիվանդների մոտ կախված են նրանից, թե ով է չափում այն՝ բժի՞շկը թե՞ բուժքույրը: Երբ ճնշումը բժիշկն է չափում,  ցուցումները ավելի բարձր են լինում:

Այս երեւույթը բժշկության մեջ հայտնի է որպես «սպիտակ  խալաթի  էֆեկտ», երբ հիվանդը բժշկի ներկայությունից  ավելի  նյարդային է դառնում, հաղորդում Webmd.com-ը:

Այս Էֆեկտը նախկինում էլ է հայտնի եղել բժիշկներին, բայց գիտականորեն ապացուցված չի եղել: Այս հետազոտությունը  հետեւյալ կապը հաստատող առաջին գիտական ուսումնասիրությունն է:

Հետազոտողները վերլուծել են ավելի քան 1000 մարդու տվյալներ, որոնց ճնշումը մեկ  այցելելության ըժամանակ չափել են  եւ՛ բժիշկները, եւ՛ բուժքույրերը: Եւ  միշտ բժիշկների գրանցած ցուցումները զգալիորեն տարբերվել են  բուժքույրերի գրանցած ցուցումներից: Բժիշկների մոտ այդ ցուցումները միշտ բարձր են եղել,  ասում են ուսումնասիրության հեղինակները:

British Journal of General Practice ամսագրում հրապարակված հետեւությունները վկայում են, որ արյան ճնշումը չափելու կարգը պետք է  փոխել:

«Բժիշկները պետք է շարունակեն չափել արյան ճնշումը պացիենտի վիճակը գնահատելու համար եւ ընթացիկ ստուգում անցկացնելու ժամանակ, բայց ոչ այն դեպքերում, երբ արյան ճնշման բուժման համար կլինիկական որոշումները կախված են արդյունքից», -հաստատում է  հետազոտության հեղինակ Քրիստոֆեր Կլարկը՝ Ամերիկայի Էկսետեր համալսարանից: